ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նիկոլը փաստացի ընտրակաշառք խոստացավ

Նիկոլը փաստացի ընտրակաշառք խոստացավ
17.05.2026 | 11:57

Խմածության համար պռավից զրկվածներին նիկոլը փաստացի ընտրակաշառք խոստացավ, ասելով, որ կվերականգնվեն նրանց վարորդական իրավուքները՝ առանց քննության։ Օրենքը հստակ նախատեսում է քննություն։ Թե ինչ հիմնավորմամբ ու պատճառաբանությամբ վարչապետացուն սա խոստացավ՝ դժվար է ասել։ Երևի դեմը ընտրություններ են...

Պատկերացրեք եվրոպական մի երկիր, որտեղ գործող վարչապետը քարոզարշավի ժամանակ, շրջանցելով օրենքի պահանջը, խոստանում է վերականգնել խմած մեքենա վարածների իրավունքները՝ ակնկալելով նրանց ու նրանց ընտանիքի ձայները...

Օրինապաշտ, խմած ղեկին չնստող վարորդներ ջան, կարծում եմ հիմա գոնե գիտեք, թե ով է հովանավորում լակած քշողներին ու ձեր կյանքը վտանգի ենթարկողներին և հունիսի 7-ին կմերժեք 2 քվեի համար անպատասխանատու ու պոտենցիալ մարդասպաններին ներում շնորհողին ու օրինապահ քաղաքացիների ջանին կապողներին։

Հաջորդը ներում կշնորհի մեքենաների հայելի գողացողներին ու պլան դնողներին։

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5407

Մեկնաբանություններ